Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մահվան երկյակը` «Բավարիա»-«Յուվենտուս»

Մահվան երկյակը` «Բավարիա»-«Յուվենտուս»
15.03.2013 | 18:46

Շվեյցարական Նիոն քաղաքում այսօր կայացավ Եվրոպայի չեմպիոնների լիգայի մեկ քառորդի վիճակահանությունը: Այս փուլի յուրահատկությունն այն է, որ միմյանց դեմ արդեն կարող են մրցակցել նույն երկիրը ներկայացնող ակումբները, թեպետ վիճակահանության կամոք նման բան չարձանագրվեց: Մրցակցող թիմերը կազմել են հետեւյալ զույգերը`
«Մալագա»-Դորտմունդի «Բորուսիա»,
Մադրիդի «Ռեալ»-«Գալաթասարայ»,
ՊՍԺ-«Բարսելոն»,
«Բավարիա»-«Յուվենտուս»:
Առաջին խաղերը կայանալու են ապրիլի 2-3-ին, պատասխան հանդիպումները` մեկ շաբաթ անց: Զույգերում առաջինը հիշատակված թիմերը առաջին խաղը անցկացնելու են սեփական հարկի տակ: Թեպետ մեկ քառորդի փուլն ենթադրում է առավել ուժեղների ներկայություն, այդուհանդերձ դժվար չէ նկատել, որ մահվան զույգն իրականում մեկն է` «Բավարիա»-«Յուվենտուս» երկյակը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1399

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ